Երբ մտքերը սառչում են օդում

                                                                   Ալբերտ Մորավիա (2-րդ մաս)

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
 Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես Սիրուն ձուկ:
 Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը 37 արդեն տապակված էր ու խժռված: Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»: Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը: Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին: Մտածելը անսպասելի պտուղներ տվեց: Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
 Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա: Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել: Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա: Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում: Ի՞նչ իմանաս:
Հարցեր և առաջադրանքներ
1. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:
 ա. երբ նա Բևեռում էր ապրում: Ծովացուլը հանգիստ էր: Բևեռում, որովհետև այտեղ ոչմեկ չեր կարող ծովացուլի մասին վատ բաներ մտածել ծովացուլը կիմանար նրանց մատացած բաները:
բ. երբ նա Արևադարձում էր ապրում: Նա շատ անհանգիստ էր: Արևադարձում, որովհետև նրա մասին կարող էին վատ բաներ մտածել,իսկ ծովացուլը դրա մասին չէր մինանար և նրանք կարող էին շատ վատ բաներ մտածել:
 2. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը: Ոչ
 3. Ի՞նչ խորհուրդ կտաս՝:
 ա. Բևեռի բնակիչներին:Ես նրանց կասեի: Նրանք չմատածեին Բևեռում:
 բ. Արևադարձի բնակիչներին: Եսնրանց կասեի: Վատ բաներ չմատածեին կապ չունի մտքերը կերևան թե ոչ:
4. Գտի՛ր «կրկնվող» բառը: Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ: Արև
5. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները.
Սիրուն -գեղեցիկ
ակնթարթ -պահ
հսկա – վիթխարի
անմիջապես -հիմա
արև -արեգակ
6. Հորինի՛ր. «Միլիոն տարի մեզանից հետո» Մեզնի միլոնավոր տարի առաջ դինոզավռերը ուտում էին հին ժամանակավա մարդկանց:

Ամանորյա խնդիր

Տան անդամները 10 հոգի են: Գիշերը նրանց տոնածառի տակ կար 3-ական նվեր յուրաքանչյուրին : Քանի նվեր կար ընդանուր տոնածառի տակ :

Տոնածառի վրա կար 5 կապույտ խաղալիք: Կարմիր խաղալիքբերը 5 անգամ շատ էին կապույտ խաղալիքներից, իսկ դեղինը՝ 25-ով ավելի քան կապույտը: Քանի խաղալիք կար տոնածառի վրա :

Տոնածառի վրա կար ջ5 խաղալիք: 10-ը ընկավ և կոտրվեց: Վարդանը ավելացրեց ևս 19 խաղալիք: Քանի խաղալիք եղավ տոնածառի վրա:

Մեկ օրում Ձմեռ պապին բերեց 5 նվեր, իսկ երկրորդ օրը բերեց 11 անգամ ավելի շատ: Քանի նվեր բերեց Ձմեռ պապին 2 օրում:

Տոնածառի վրա կար 5 խաղալիք: Հետո ավելացրեցին 11 անգամ ավելի շատ խաղալիք, բայց 10-ը ընկավ կոտրվեց: Քանի խաղալիք մնաց տոնածառի վրա:

Տոնածառի վրա կար 30 ճյուղ ամեն ճյուղի վրա կար 4 խաղալիք: 6 խաղալիք հանեցին տոնածառի վրայից: Քանի խաղալիք մնաց տոնածառի վրա:

Рассказ

На улице зима. Идёт снег. Дети играют на улице. Девочка кормит птичку. Мальчик лепит снеговика.

Ёжик почти слепил снеговика, а мишка начинала играет в снежки. Зайка катается на лыжах. Лиса катается на коньках. Всем очень весело.

Երբ մտքերը սառչում են օդում

                                                                                                                           Ալբերտ Մորավիա

                                                                        (1-ին մաս)

 Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած  սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը: Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ: Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
 -Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
– Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
 – Ի՞նչ ես ասում:
 -Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
 -Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
– Ի՞նչ էիր մտածում:
 – Տարբեր բաներ:
 – Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:
– Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
 – Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա: Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
– Իհարկե:
 – Իսկ ի՞նչ ես մտածում:
– Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
– Ի՞նչ ես մտածում իմ մասին:
– Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած:  Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Հարցեր և առաջադրանքներ

 1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Բևեռ– Երկրի պտույտի երևակայական առանցքի և երկրի մակերևույթի հատման կետը: Օձաձուկ – օձի նման ձուկ:Արևի՝ Արևադարձ-Արևի՝ արեգակնածիրի հյուսիսային կամ հարավային ծայրագույն կետով անցնելու ժամանակը: Կիսախուփ-չափ խփված՝ փակված, կիսաբաց:

 2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝
 ա. գլուխներս առնենք – կորչենք – հեռանալ
բ. կուշտ մտածել –վատ բան մտածել

3. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ: Բևեռում այնքան ցորտեր, որ նույնիսկ մտքենեյն սառչոււմ:

4. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ: Արևադարձում այնքան տաք էր, որ մտքերը չէին սառչում:

5. Քո կարծիքով ի՞նչ է միտքը: Մեր ուղեղի մտածածը:

6. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել: Մարդկանց ուղեղները էլ չէին աշխատի և նրանք կլինեն անխելք:

7. Նշի՛ր «կրկնվող» բառը: Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ: Ծով

8. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր. ծով-ից հով-հավ

9. Հորինի՛ր. «Սառնարանում ապրող մտքերը» Սուշին մտածում էր, որ ինքը հիմա կսառչի:

Ամանորյա հեքիաթ

Վարդան Մանուկյան

Կար չկար մի տղա, անունը Արեգ: Նա իրեն շատ խելոք էր պահել ամբողջ տարին և սպասում էր իր ամանորյա նվերին: Բայց այդ տարի Ձմեռ պապին հիվանդացավ : Դուք գիտեք, որ Լապլանդիաում շատ  ցուրտ է: Ձմեռ պապին տաք չէր հագնվել և հիմա հիվանդ-հիվանդ պառկած էր իր մահճակալում: Այնքան հիվանդ էր, որ նույնիսկ չէր կարող ծնողներին փոխանցել նրանց երեխաների նվերները: Էլֆերը որոշեցին բաժանել նվերները, բայց երեխաներն այնքան շատ էին, որ  էլֆերը չեին կարող բոլոր երեխաներին անձամբ նվերները բաժանել: Դրա համար էլֆերը նվերները  ծնողներին բաժանեցին, և մայրիկներն ու  հայրիկները թաքուն դրեցին դրանք երեխաների սենյակներում: Առավոտյան  երեխաները ուրախացան տեսնելով նվերները: Նրանք հասկացան, որ այդ նվերները իրենց ծնողներն են թաքցրել, բայց ոչինչ չասացին,այլ վազեցին ու փաթաթվեցին իրենց ծնողներին և շնորհակալություն հայտնեցին:  Իսկ Ձմեռ պապին ու էլֆերը շատ ուրախ էին, որ Նոր Տարին փրկվեց: Ձմեռ Պապին հենց այդ օրն էլ առողջացավ և հաջորդ տարին արդեն  ինքը նվերները նվիրեց երեխաներին:

Ձյուն

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն,սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
 Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր: Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն,սպիտա՛կ ձյուն:

2. Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը: Հողը

 3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը: Ծաղիկները մտել են քուն,

4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր: Այնինչն է- այնինչն է որ շատ ցորտ տարի է:

5. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին: Պատմի՛ր ծաղիկների մասին: Ձյունը դա այն է որ շատ սառն է և եթե ձյանը ձեռքտաք առանց ձեռնոցի ձեռքտաս քո ձեռքդ կսառի:

6. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար։ Ծաղիկները մտել են քուն :

«Гришкины книжки»

  1. Как Гриша обращался с книгами? Гриша плохо обращался с книжками.
  2. Что решили книги? книжки решили убежать от Гриши.
  3. Куда они направились? они направились в библиотеку.
  4. Как «вылечили» книги? Склеили им страницы.
  5. Что случилось, когда Гришка пришел домой? Он увидел что книг нет.
  6. Как книжки вернулись к Гришке? Они написал им записку и вернулись к Грише.