Ես իմ ամառային արձակուրդներին այցելել էի ԱՄՆ: Այնտեղ ես տեսա հսկայական Խաղաղ օվկիանոսը, որտեղ շատ ուժեղ ալիքներ էին: Այն անծայր էր թվում: Ես այցելեցի երեխաների սիրելի Դիսնեյ Լենդը, որտեղ շատ կարուսելներ կային: Ես նստեցի ժայռի վրայով ընթացող կարուսել, որտեղ կային հրեշներ: Հետո նստեցի հրթիռ և սուզանավ, որտեղ կային ձկներ և շնաձկներ: ԱՄՆ-ում ես առաջի անգամ նստեցի նավ և գնացի իսկական կղզի: Ես և իմ մայրիկը ճոպանուղի նստեցինք, որը ձգվում էր ձորերի վրայով, իսկ այդ ձորերում կային երեք տեսակի թունավոր օձ: Հետո անտառում զբոսանք ունեցանք, որտեղ ծանոթացանք վայրի կենդանիների հետ՝ բիզոնի, աղվեսի: Շատ հետաքրքիր ամառ էր այս ամառ:







