Թեստ

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ամբողջ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ———դարձավ——————————————

——————ամբողջ———————————
—————————երբեք————————

———————————անգամ——————

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
———պարզ——————              ——————պղտոր————

——————սովորական———              ————անսովոր——————

——վատն———————              ——————լավ————
—————————              ——————————

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        ————հոգնակի—————————                     

բ/ հարցերին     ————————հոգնակի—————                    

գ/ դարակները  —————հոգնակի————————                    

դ/ խրճիթ          ——————Եզակի———————                     

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

———————տետր————       —————հակառակ———————
——————գիտնական—————       ——սովորական——————————

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ————————ձանձրանալ———
բ/չէր կարողանում               ——————կարողանալ—————
գ/դնեն                                     ————————դնել————
դ/դարձավ                              ————————դարձնել————

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       ———ամպ,նամակ—————

ստորոգյալ     ———խմել, գրել———————

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  —կաղամբ———————————

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Այդ տղան միշտ ամենինչ հակառակ էր անում:

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Ինչուիկը բոլորովին հուսահատվելով տեղապոխվեց մի սարի գագաթին:

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչո՞ւ տերևը ծառ ունի-որ թտվածին արտադրի: Ինչո՞ւ տունը մարդ ունի-որ դուրսը չմանա: Ինչո՞ւ ոտքը մարդ ունի-որ կարողանա քայլի:

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչո՞ւ գլուխը մարդ ունի: Ինչո՞ւ ատամը բերան ունի: Ինչո՞ւ գուլպան ոտք ունի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *